Նա «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին հաղթողն է, նախորդ տարի մեր երկիրը  ներկայացրել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթում, իսկ օրերս էլ տեղի է ունեցել նրա առաջին տեսահոլովակի պրեմիերան: Մաշա Մնջոյանի օրը լեցուն է երաժշտությամբ, իսկ ազատ ժամանակ ուսումնասիրում է օտար լեզուներ: Երիտասարդ երգչուհին օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ անկեղծ զրույց ունեցել:


«Հայաստան» երգի տեսահոլովակը «Հայաստանի ձայնը» նախագծում իմ հաղթանակի նվերն է: Ցանկանում էի ունենալ հայրենասիրական հզոր երգ: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը գյումրեցի Արմինե Հովհաննիսյան է, գործիքավորումը Կարեն Անանյանինն է, նվագում է Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը:


Առաջին տեսահոլովակիս պրեմիերան եղավ Անկախության տոնին ընդառաջ: Բնականաբար, կցանկանամ նորերը նկարահանել: Կան ինձ համար գրված երգեր, գործնական առաջարկներ… Քայլերս փորձում եմ անել առանց շտապելու:
 

Շարունակությունը` այստեղ