Քեմբրիջի դուքսն ու դքսուհին լրատվամիջոցներին զգուշացրել են անձնական կյանքի իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին:

 

Այս մասին տեղեկացնում է Sky News-ը: Ուիլյամի և Քեյթի մամուլի խոսնակի ստորագրությամբ համապատասխան նամակները Նորֆոլկի ոստիկանների միջոցով ուղարկվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

Նամակում դուքսն ու դքսուհին խնդրել են հարգել իրենց անձնական կյանքը: Նաև նշվել է, որ նախկինում արդեն դեպքեր են եղել, երբ պրոֆեսիոնալ լուսանկարիչները թագավորական ընտանիքին լուսանկարել են Անմեր Հոլում:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ուիլյամը և Քեյթը իրենց երեխաների հետ պատրաստվում են մեկնել Անմեր Հոլում գտնվող իրենց նստավայր, որը գտնվում է Նորֆոլկում: Ուիլյամը և Քեյթը առաջիկա մի քանի շաբաթները կանցկացնեն այնտեղ:

 

Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի դուստրը՝ արքայադուստր Շարլոտան, լույս աշխարհ է եկել մայիսի 2-ին Լոնդոնի Ս. Մերի հիվանդանոցում: