Երգիչ Ֆիլիպ Կիրկրովն ու ռեփեր Դավա Մանուկյանը մասնակցել են «Вечерний Ургант» հաղորդման նկարահանմանը։ Հայտնի շոուի հերթական թողարկման ընթացքում երաժիշտը կներկայանա մորթյա, կայսերական թագով։ Ամենայն հավանականությամբ, Մանուկյանն ու Կիրկորովը հեռուստահաղորդավարին կներկայացնեն իրենց համագործակցության մանրամասները. վերջերս թողարկվել է նրանց «Ролекс» հիթը։

«Ստուգման համար եկել եմ «Вечерний Ургант» հաղորդմանը։ Բաց մի թողեք ուրբաթօրյա թողարկումը։ Դավիթ Մանուկյանի հետ երաժշտական անակնկալ «Առաջին ալիք»-ի եթերում»,- լուսանկարը մակագրել է ռուսական փոփի արքան։

 

Instagram-ում երգչի հետեւորդները հիացել են նրա կերպարով, իսկ մի մասը նրան համեմատել է Թութանհամոնի հետ։