Տղամարդկանց մարմնավաճառություն
Հին Հունաստանում և Հռոմում մարմնավաճառությունը սովորական և տարածված երևույթ էր:
Եվ չնայած դա օրինական զբաղմունք էր, այդպիսի «մասնագետները» չունեին քաղաքացիական իրավունքներ: Օրինակ ՝ նրանք չէին կարող դառնալ քաղաքի խորհրդի անդամ, ելույթ ունենալ համագումարներում կամ այլ միջոցառումներում: Այդ պատճառով մարմնավաճառությունը հիմնականում իրականացվում էր ստրուկների և օտարերկրացիների կողմից:
Պայմանագրային ամուսնություն
Հին Միջագետքում նորմալ էր համարվում պայմանագրային ամուսնությունը, որը կնքվում էր ծնողների մմիջև: Դա իրական պայմանագիր էր երկու ընտանիքները մեջև: Փեսացուն ու հարսնացուն առաջին անգամ հանդիպում էին, միայն հարսանեկան արարողության ժամանակ:
Շումերում և Բաբելոնում ամուսնությունը համարվում էր ընտանիքի շարունակում ու պահպանում: Այո, լինում էր այնպես, որ ամուսինները ընթացքում սիրում էին իրար, բայց դա երբեք էլ որոշիչ չի եղել:
«Պայմանը պայման է»
Նշանադրությունը շատ խիստ կանոնակարգված էր: Համուրապի թագավորը որոշում էր մցրել, որով ասվում էր, եթե ամուսնությունը խաթարվում է սկեսրոջ պատճառով ապա նա, ով մեղավոր է լինում պետք է գումար վճարեր տուժող կողմին, որպես հատուցում:
Հարսնացուների տոնավաճառ
Պատկերացրեք շուկա, որտեղ բանջարեղենի փոխարեն վաճառում են երիտասարդ հարսնացուների, իսկ գնորդներն էլ ոչ թե կանայք են, այլ երիտասարդ տղամարդիկ: Զարմանալու է չէ՞:
Հերոդոտոսը ասում էր, որ Բաբելոնում տարին մեկ անգամ բացվում էր այդ տոնավաճառը: Այն աղջիկները, ովքեր արդեն հասել էին ամուսնության տարիքին, ապա նրանց հավաքում էին տղամարդկանց մոտ ու վաճառում էին այն մեկին, ով շատ գումար էր առաջարկում:
Որքան հարուստ էր տղամարդը, այնքան գեղեցկ կնոջ կարող էր գնել: Ի՞նչ էր սպասվում գեշ կանանց: Նրանք բաժին էին հասնում սովորական տղամարդկանց, ովքեր հարուստ չէին և սովորական էին ապրում: