Life.panorama.am-ը գրում է.
Սեռական կյանքում առավել թեժ զգացողությունների համար անհրաժեշտ է նաև մարզել մկանները։ Նյու Յորքի մարզիչ Ջենիֆեր Սիրլսը կանանց առաջարկում է կատարել հետևյալ 4 վարժությունները, որոնք նպաստում են կոնքերի շարժունակությանը, որն էլ իր դրական ազդեցությունն է ունենում սեռական կյանքից առավել մեծ հաճույք ստանալու վրա։
1․Պառկեք հատակին, ծնկերը ծալեք, այնուհետ բարձրացրեք կոնքերը։ Այս դիրքով հաշվեք մինչը 10-ը և նորից պառկեք հատակին։ Կրկնեք վարժությունը 12 անգամ։
2․ Ոտքերը պատից մի փոքր հեռու դրեք և հենվեք պատին։ Այնուհետ պատին հենված մի փոքր նստեք՝ որպեսզի ոտքերով կազմեք 90 աստիճանի անկյուն՝ ձեռքերը պահելով դեպի առաջ։ Մնացեք այդ դիրքում 60 վայրկյան։
3․Կանգնեք ուղիղ՝ ձեռքերը կոնքերին։ Այնուհետ ոտքերով հերթականությամբ ծնկի իջեք, որպեսզի ոտքերով կազմեք 90 աստիճանի անկյուն։ Այս դիրքով մնացեք 10-ից 20 վայրկյան։ Վարժությունը կատարեք 10 անգամ։
4․Պառկեք հատակին՝ ձեռքերը լայն բացած։ Այնուհետ բարձրացրեք 2 ոտքերը մինչև 90 աստիճան և իջեցրեք՝ խուսափելով ոտքերը կպցնել հատակին։Վարժությունը կատարեք 10 անգամ։