Շոտլանդական գիտնականների վերջին ուսումնասիրությունը փաստել է, որ հատուկ դիետայի օգնությամբ կարելի է արեւահարության արդյունք ստանալ:
"Новости Украины"-ի փոխանցմամբ, դրա համար անհրաժեշտ է օրական երեք բաժին թարմ միրգ եւ բանջարեղեն ուտել՝ ներառյալ ստեպղին, կիվի եւ կաղամբ: 6 շաբաթ անց մաշկն առողջ եւ շողշողուն տեսք ու արեւահարության նմանություն է ստանում: Բժիշկները նման արդյունք են ստացել գիտափորձի շնորհիվ: Մի քանի տղամարդկանց եւ կանանց լուսանկարել են դիետայից առաջ եւ հետո: Պարզվել է, որ մրգերի եւ բանջարեղենի պարբերական օգտագործման արդյունքում մաշկն առողջ երանգ է ստանում: Նման սննդակարգն ուժեղացնում է մաշկի բնական երանգները (կարմիր եւ դեղին):