Բեյոնսեն վերջին տարվա ընթացքում աշխատում է «Black Is King» վիզուալ սկավառակի վրա, որի հիմքում 2019թ.-ի «Առյուծ արքա» ֆիլմի սաունդթրեքերն են. երգչուհին հնչյունավորել է Նելային եւ դարձել «The Gift» ալբոմի պրոդյուսերը։

Վիզուալ սկավառակի նկարահանումներին մասնակցել են սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, ռեփեր Ջեյ Զին, դերասանուհի Լուպիտա Նիոնգոն, երաժիշտ եւ պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսն ու այլք։ Ֆիլմի վրա աշխատել է միանգամից մի քանի ռեժիսոր՝ Էմանուել Ադջեյ, Բլից Բազավուլե, Պյեր Դեբուշեր, Իբրա Ակե, Դիքայլ Ռամաշ, Ջեյք Նավա ու Քվազի Ֆորջուր։ Վիզուալ սկավառակի պրեմիերան ծրագրված է հուլիսի 31-ին։ Այն հնարավոր է դիպել Disney+ հարթակում։

Նախորդ ամռանը՝ «Առյուծ արքա» ֆիլմի թողարկման ընդառաջ, Բեյոնսեն թողարկել է «Spirit» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում երգչուհին պարողների խմբի հետ կրկնում է աֆրիկյան պարեր, կուտյուրային հագուստով երգրում է բնապատկերների ֆոնին։