Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դատի է տվել իր նախկին ընկերոջը՝ ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինին: Այս մասին գրում է New York Post-ը:

Քեմփբելը, ինչպես պարզվել է, առաջ է անցել Դորոնինից և փետրվարին նրա դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան: Հայցվորը պահանջում է վերադարձնել տղամարդու մոտ մնացած իր իրերը: Մոդելին մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ նա երկար տարիներ պահանջել է դրանց վերադարձը, բայց վերջին շրջանում նրանք չեն խոսել այդ թեմայով:

Այսպիսով, մոդելը մի քանի ամիս առաջ է անցել Դորոնինից՝ դատական հայց ներկայացնելով. վերջինս ևս դատական հայց է ներկայացրել Քեմփբելի դեմ՝ պահանջելով վերադարձնել պարտքը:

Ըստ New York Post-ի՝ 50-ամյա Քեմփբելը զայրացած չէ Դորոնինի գործողություններից, այլ՝ հակառակը:

«Դա միայն փողը չէ, դա նրանց համար խաղ է: Ամեն ինչի հիմքում իշխանության հանդեպ ունեցած սերն է»,- բացատրել է նախկին զույգի ընդհանուր ընկերը:

Քեմփբելն ու Դորոնինը սկսել են իրենց հարաբերությունները 2008 թվականին, իսկ հինգ տարի անց զույգը բաժանվել է: