Բրիտանացի թոփ-մոդել և դերասանուհի Նաոմի Քեմփբելը Playboy ամսագրի շապիկ է ցուցադրել, որի համար նա նկարահանվել է 20 տարի առաջ: Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-ի էջում՝ դեկտեմբերի 25-ին:
Լուսանկարում մոդելը սպիտակ շերտերից բաղկացած ներքնազգեստով է և նույն գույնի գլխադիրով, իսկ ձեռքին վինտաժային հեռախոսի լսափող է: Նրա կողքին կանաչ ֆոնի վրա կարմիրով գրված է. «Նաոմի Քեմփբել. աներևակայելի մերկ»: Շապիկին երևում է նաև ամսագրի թողարկման ամսաթիվը՝ 1999 թվականի դեկտեմբեր:
Գրառման նկարագրության մեջ Քեմփբելը շնորհավորել է բաժանորդներին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ և բոլորին ուրախ արձակուրդ մաղթել: Երկրպագուները ոգևորությամբ են արձագանքել հայտնիի արխիվային լուսանկարին և բազմաթիվ հաճոյախոսություններ գրել մեկնաբանություններում:
Քեմփբելի հրապարակումը 117 հազար լայք է հավաքել: