Ճանաչված վիզաժիստ Հրուշ Աճեմյանը, որը հայտնի է Քարդաշյան քույրերի հետ համագործակցութամբ, թեեւ մանուկ հասակից Լոս Անջելեսում է ապրում, չի մոռանում իր արմատների մասին ու հաճախ է գրում Հայաստանի մասին։ Այս անգամ վիզաժիստն Instagram-յան էջի Stories բաժնում աջակցություն է հայտնել իր ազգին։

Դրանցից մեկում Աճեմյանը կոչ է անում «դադարեցնել դա» եւ պատմել է հայկական գյուղերի հրետակոծման մասին։

Нет описания.

«Հրետակոծվել են հայկական հենակատերը, թիրախավորվել են հայկական Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Պառավաքար գյուղերը, ինչպես նաեւ Բերդ քաղաքը։ Հարվածի տակ են հայտնվել ձեռնարկություններ, խաղաղ բնակչների տներ։ Զայրացնող է, բայց ադրբեջանական բանակը Տավուշում մանկապարտեզ է հրետակոծել»,- նշել է Հրուշը։

Հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը ծնվել է Հայաստանում եւ ԽՍՀՄ փլուզումից հետո ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվել։ Այսօր Հրուշն աշխատում է արեւմտյան շոու-բիզնեսի շատ աստղերի հետ։