Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր 2,4 միլիոն հետեւորդներին ներկայացել է կրքոտ ու սեքսուալ կերպարում։ Նա կերպարանք է ընդունել պառկած, կրում է կարմիր ներքնազգեստ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա փարթամ կուրծքը, վարդագույն խալաթ, որի վրա պատկերված են սրտեր։ Հրուշն արձակել է վարսերը եւ դրանցով կրկին սրտեր պատկերել։ Վիզաժիստի համարձակ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։