Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։
Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում գայթակղիչ ու կրքոտ կերպարում է։ Հրուշը կրում է լատեքսե, ոճային, ուլտրակարճ զգեստ, նույն երանգի վերնազգեստ։ Նա վառ շպարով է, արձակել է երկար վարսերը։ Հրուշի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու գոտի պայուսակը։