Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։
Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր 2,4 միլիոն հետեւորդներին ներկայացել է կրքոտ ու սեքսուալ կերպարում։ Նա կերպարանք է ընդունել լողազգեստով։ Նրա վարերը հյուսված են, կրում է արեւային ակնոց։ Հրապարակմանըկից նա լատինատառ գրել է․ «Ցավդ տանեմ» եւ գովազդել է ակնոցը։
Ավելի վաղ Հրուշը ներկայացել էր սեքսուալ կերպարում։ Նա կերպարանք էր ընդունել պառկած, կրում էր կարմիր ներքնազգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա փարթամ կուրծքը, վարդագույն խալաթ, որի վրա պատկերված են սրտեր։ Վիզաժիստի համարձակ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։