Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արմինկան կապույտ բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, դիմահարդարվելիս ընդգծել է շուրթերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ արեւային ակնոցով։ «Ձեզ սեր եմ մաղթում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Արմինկան։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում ու վարդագուն պիջակ։ Արմինկան նույն գույնի կոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «4 ամիս չէի եղել Բեւեռելի Հիսում։ Տխուր էր պատկերը…»: