Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արմինկան պատկերված է վարդի փնջերի կողքին Նա մուգ գույնի, կիպ տաբատ է կրում, սեւ շապիկ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ «Բոլորիդ օրը թող բարի լինի»,- գրել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում ու վարդագուն պիջակ։ Արմինկան նույն գույնի կոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «4 ամիս չէի եղել Բեւեռելի Հիսում։ Տխուր էր պատկերը…»: