Երիտասարդ երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում մշտապես հմայիչ ու գեղեցիկ ֆոտոշարքեր, համերգային շրջագայությունների մասին պատմող տեսանյութեր է հրապարակում։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Գաբին հրապարակմանը կից հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Շիկահեր թե՞ սեւահեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրին կից երգչուհին գրել էր․ «Սիրեք ձեզ նվիրված եղեք ինքներդ ձեզ դուք արժանի եք դրան .. ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ժամանակն ու խաղաղությունը դուք իրավունք ունեք սխալվելու բոլորս սովորում ենք սխալներից բայց իրավունք չունենք երկրորդ և ավելի անգամներ գործելու նույն սխալը դա ռեգրես է առաջացնում հետաճ .. չդոփել տեղում արժևորել ժամանակը քայլել առաջ»։