Երգչուհի Գաբի Գալոյանը ոճային փոփոխության է դիմել։
Իր միկրոբլոգում երգչուհին հայտնել է, որ մեծ դժվարությամբ է այդ քայլին գնացել։ Գաբին սեւ հագուստ է կրում, արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ «Մեծ դժվարությամբ, բայց հրաժարվեցի երկար վարսերիցս»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով «նոր ոճ», «նոր կյանք» հեշթեգերը։