Երգչուհի, դերասանուհի Ռիփին նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ռիփին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարմիր տոպ է կրում եւ թաց մազերով է։ Ռիփիի ձեռքին ձմերուկ է ու սեխ։ «Իմ երջանկության ալիքները»,- լուսանկարները մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են Ռիփիի գեղեցկությունն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Դու շատ գեղեցիկ ես», «ջրահարս»,- գրել են նրանք։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում Ռիփին սեւ բոդի էր կրում, որն ընդգծում էր նրա իդեալական կազմվածքը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ նշելով, որ բնական գեղեցկությունը միշտ գնահատելի է։ «Հրաշք ես դու»,- գրել էր օգտատերերից մեկը։