Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում բնակվող ուսանողուհի Հաննա Թիթենզորը հիշեցնում է տիկնիկի, իսկ արխիվային լուսանկարներում նա ուղղակի աճանաչելի է, գրում է The Sun-ը:
Բանն այն է, որ 23-ամյա իռլանդուհին տարիների ընթացքում ոչ միայն վիրաբուժական միջամտությամբ մեծացրել է կրծքերն ու շուրթերը, այլ նաև փոխել է մաշկի գույնը:
Պարբերականի հաղորդմամբ՝ Հաննան կատարել է անօրինական ներարկումներ, որոնք փոխել են մելատոնինի մակարդակն իր օրգանիզմում: Նրա մաշկն այժմ ստացել մուգ երանգ:
Շնորհիվ իր յուրօրինակ արտաքինի՝ Հաննան Ինստագրամ սոցկայքում արդեն 44 հազար հետևորդ ունի: Երիտասարդ իռլանդուհին փորձում է չմտածել ոչ օրգանիզմի ստացած վնասների և ոչ էլ իրեն «ռասան» փոխելու մեջ մեղադրողների մասին:
«Մյուս աղջիկներն ասում են, որ չեն կարող ապրել առանց մատնահարդարման, իսկ ես էլ չեմ կարող առանց արևայրուքի: Դա այն է, ինչ ինձ երջանիկ է դարձնում», - ասում է աղջիկը: