Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Ուորքշիր կոմսության բնակչուհի Սառա Բիլը տառապում է մաշկի հազվադեպ հիվանդությամբ, որը թույլ է տալիս կնոջն իր մաշկի վրա տարբեր պատկերներ գծագրել, որոնք որոշ ժամանակ անց անհետանում են:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ 5 երեխաների մայրը՝ 43-ամյա Սառան, այնքան զգայուն մաշկ ունի, որ ցանկացած հպում կարող է հանգեցնել ուռչելուն:
Բրիտանուհին հայտնաբերել է, որ տարօրինակ հիվանդությունը թույլ է տալիս մաշկի վրա տարբեր պատկերներ նկարել, որոնք անհետանում են մեկ ժամ անց: Արտառոց հիվանդությունը ցանի տեսակ է։