Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով:
Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ։ Զույգն ուրախացրել է երկրպագուներին բարի լուրով։ Նրանք երեխայի են սպասում։ Կադրում երգչուհին կլորիկացած փորիկով է, իսկ ամուսինը մեղմ գրկել է այն։ Կադրին կից նա գրել է․ «Մենք սպասում ենք քեզ»։ Երլրպագուներն ու ընկերները շտապել են շնորհավորել զույգին։