«Վիա գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան ինքնամեկուսացումն անցկացնում է սիրելիի՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ։ Աստղը մարզիկի հետ հարաբերություններ ունի արդեն կես տարի, եւ նրանք շարունակում են միմյանց զարմացնել իրենց «գաղտնիքներով». օրինակ՝ Սեդոկովան վերջերս պարզել է, որ Յանիսը քնում է գնդակի հետ։

Այս անգամ անակնկալը երկակի էր ու բավական անկեղծ. Սեդոկովանն Instagram-ի իր էջում անկեղծ սելֆի է հրապարակել, որում սիրահարները պատկերված են գրեթե մերկ։ Եվ դա առհասարակ դուր չի եկել նրա հետեւորդներին։

«Ինչ-որ մեկը մեկնաբանություններում գրում է. «Ձեզ երեխաներն են նայում»։ Ես ուզում եմ հարցնել. «Իսկ ի՞նչ են ձեր երեխաներն անում Instagram-ում»,- հեյթերներին դիմել է երգչուհին։ Եվ ընդգծել. «Հարկավոր չէ սեփական երեխաների դաստիարակությունը դնել իմ ուսերին։ Ձեր երեխաները պետք է օրինակ վերցնեն իրենց ծնողներից։ Իսկ եթե մայրկը շուրջօրյա զբաղված է Instagram-ով եւ այնտեղ մեկնաբանություններ է գրում, դրանք իմ խնդիրները չենք։ Ներեցեք, դրանք ձեր խնդիրներն են»։

Սակայն այս դեպքում եւս հետեւորդները շտապել են հիմնովին ջախջախել Սեդոկովայի փաստարկները։ Նրանք նկատել են, որ խոսքը ոչ թե իրենց, այլ Սեդոկովայի երեխաների մասին. «Խոսքը Ձեր մասին է, Ձեր տանը», «Իսկ Ձեր երեխաներն Instagram-ով չե՞ն զբաղվում»,- նշել են որոշ օգտատերեր։

Ի դեպ, 37-ամյա Աննա Սեդոկովան երեք երեխա ունի, որոնց հայրերը տարբեր տղամարդիկ են։ Ավագ դուստրը՝ Ալինան, արդեն 15 տարեկան է, միջնեկը՝ Մոնիկան՝ 8, որդին՝ Հեկտորը՝ 3։