Հասակակիցները սկսել են շրջացնել յոթամյա Սաշա Պլյուշչենկոյին՝ Յանա Ռսւդկովսկայայի ու Եվգենի Պլյուշչենկոյի որդուն։ Երեխաները կարծում են, որ Գնոմ Գնոմիչը հոգեբանական խնդիր ունի։ Այս մասին Instagram-յան էջում հայտնել է պրոդյուսերը։

Պրոդյուսերը պատմել է, որ լրատվամիջոցում կեղծ տեղեկատվության պատճառով որդին սկսել է խնդիրներ ունենալ հասակակիցների հետ շփվելիս։ Յանան ամեն ինչում մեղադրում է «StarHit» պարբերականին, որը պատկանում է Նատալյա Շկուլեւային՝ Անդրեյ Մալախովի կնոջը։ Կայքում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ յոթամյա Սաշայի մոտ Ասպերգերի համախտանիշ է ախտորոշվել՝ հոգեբանական զարգացման խանգարում։

«Երբ Սաշական բակ է դուրս գալիս, մյուս երեխաները հեղծանիվներով շրջանցում են նրան։ Նրան ասում են. «Սաշա, ի՞նչ է կատարվում առողջությանդ հետ։ Մեզ մոտ մի արի»։ Եվ նա գալիս է Ժենյայի մոտ ու ասում. «Պապ, ես կորոնավիրուսո՞վ եմ հիվանդացել։ Ինչո՞ւ են երեխաներին ասում, որ ես հիվանդ եմ»։ Հասկանալի է, որ երեխաները բերանը չես փակի։ Չէ՞ որ ծնողները խոհանոցում շփվում են, եւ երեխաները դա լսում են… Ստիպված էինք նրան ասել. «Սաշենկա, նրանք, հավանաբար կարծում են, թե դու կորոնավիրուսով ես հիվանդացել»։ Եվ նա հարցում է. «Իսկ ինչո՞ւ են նրանք այդպես կարծում։ Ես հիվանդ չեմ»»,- Instagram-յան էջում ուղիղ եթերի ընթացքում ասել է Ռուդկոսվսկայան։

«Այս սարսափելի պատմությունը հիմա է տեղի ունեցել։ Հիմա մենք ցանկանում ենք Պետական դումայում առաջխաղացնել օրենքը, որը լրատվամիջոցներին կարգելի անչափահասների մասին հոդվածներ տպագրել առանց նրանց ծնողների թույլտվության։ Սաշայի պատմությունը ցուցանիշ է, որ հիմա յուրաքանչյուր երեխայի մասին հնարավոր է գրել, ինչ ասես։ Ընդ որում, մարդիկ կարծում են, որ դրա համար նրանց ոչինչ չի լինի։ Հիմա կեղտոտ բան գրելը ոչինչ չարժե։ Բայց հիմա դուք ձեռք եք տվել փոքրիկ, անպաշտպան տղայի։ Սա արդեն ճափազանց է։ Չէ՞ որ նա երեխա է, որը դեռ չի կարող պաշտպանել իրեն»,- հավելել է Ռուդկովսկայան։