Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գեղցկուհի մայրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․«Մայրն ամենալավն է, ամենագեղեցիկն է, ամենաշատն է մեզ սիրում, ամենահոգատարն է, ամենաջերմն է մեզ գրկում, ամենաուժեղն է, այո այո, հորից էլ ուժեղ է որոշ առումներով ... Չեմ վախենա ասել, որ մայրը ամենակարևոր հերոսն է յուրաքանչյուրիս կյանքում։ Ուզում եմ, որ բոլոր մայրերը երջանիկ լինեն և գեղեցիկ մնան, որ շատ ուժեղ լինելու կարիք չունենան։ Իսկ իմ շատ սիրելի և գեղեցիկ մայրիկին ուզում եմ ասել, որ շատ եմ կարոտում և սպասում, որ շատ շուտով նորից հանդիպենք, որ քեզ պինդ գրկեմ»: