Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արել են Կուբայում։

«Սիրելի կանայք, ոմանք կանանց մասին խոսելիս օգտագործում են «թույլ սեռ։ արտահայտությունը։ Ոմանք ի սկզբանե տղամարդուն կնոջից առավել են համարում։ Որոշ ընտանիքներում աղջիկ երեխաներից ավելի նախընտրելի են համարում տղա երեխաներին…

 
 

Չխորանալով այդ երևույթների պատմական պատճառների մեջ` ցանկանում եմ ՄԵԶ մաղթել հետևյալը.

Ցանկացած իրավիճակում վստահ լինե՜նք, որ բնազդաբար գիտենք ճիշտ պատասխանը, քանի դեռ տղամարդը կփորձի տրամաբանելով հասնել դրան։

Մեր կամքին ոչ ոք չպիտի բռնանա։ Պիտի գնանք մեր նպատակների և երազանքների հետևից։ Իսկական տղամարդն այդ ճանապարհին մեզ պիտի թև ու թիկունք լինի, բայց չստեղծի երբեք արհեստական խոչընդոտներ»,- գրել է նա։