Դերասանուհի Տաթեւի Ադումյանը կիսվել է գեղեցիկ լուսանկարով, որն արվել է Վալենսիայում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է յուրօրինակ համալիրի ֆոնին։ Նա սեւ տաբատ է կրում, կանաչ տոպ եւ սեւ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է խոշոր վզնոցը։ «Արվեստի եւ գիտությունների քաղաք Վալենսիայում»,- գրել է դերասանուհին՝ նշելով, որ համալիրը ֆանտաստիկ ճարտարապետություն ունի, գեղեցիկ դիզայն եւ երջանիկ այցելուներ․ «Սովորելու ու ուսումնասիրելու այնքան բան կա… Ես իսկապես հույս ունեմ շուտով վերադառնալ Արվեստի եւ գիտությունների քաղաք»։