Արքայազն Հարին և Մեգան Մարքլը կփոխեն իրենց ազգանունները թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հայտնում է The Mirror- ը:
Երեքշաբթի՝ մարտի 31-ին, Սասեքսի դուքսն ու դքսուհին պաշտոնապես կդադարեն համարվել թագավորական ընտանիքի ավագ անդամներ: Քանի որ նրանք կկորցնեն Նորին Թագավորական Մեծություն տիտղոսները, որոնք պաշտոնապես կատարում են ազգանունի գործառույթ, նրանք ստիպված կլինեն իրենց համար ընտրել ազգանուն:
Ամենահավանական տարբերակը համարվում է Սասեքսի ազգանունը՝ արքայազնի և նրա կնոջ տիտղոսներին համաձայն: Այնուամենայնիվ, կան նաև այլ ենթադրություններ: Դպրոցում և բանակում արքայազն Հարին օգտագործել է Ուելսից ազգանունը, ամենայն հավանականությամբ, նա կցանկանա վերադարձնել այն: Մեգան Մարքլը կարող է պահպանել մինչամուսնական ազգանունը։