Հայտնի դերասան եւ երաժիշտ Ջարեդ Լետոն քիչ է մնացել զոհվի Ռեդ Ռոկ կանյոնում: Նրան փկել է մասնագետ ընկերը:
Ամերիկացի դերասան, երգիչ եւ Thirty Seconds to Mars ռոք-խմբի մենակատար Ջարեդ Լետոն ԱՄՆ-ում ընկել է ժայռից: Նա քիչ է մնացել զոհվի Ռեդ Ռոկ կանյոնի ժայռերից մեկը բարձրանալու ժամանակ: Դերասանը կատարվածի մասին գրել է իր Twitter-ում:
Նա նաեւ լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել:
Ինչպես ասել է 48-ամյա դերասանը, նա սարերն է բարձրացել փորձառու ալպինիստի հետ: Նա փկվել է մասնագետ ընկերոջ շնորհիվ:
«Սա այն օրնէ, երբ ես քիչ էր մնում զոհվեի: Ընկա, երբ ժայռերն էի մագլցում Ալեքս Խոնոլդի հետ: Նայեցի վեր, իսկ մի քանի վայրկյանից քարը մաշացրել էր պարանը, իսկ ես կախված էի 180 մետր բարձրության վրա: Հիշում եմ, ինչպես էի նայում ներքեւ, գետնին»,- պատմել է Լետոն:
Դերասանը նաեւ պատմել է, թե ինչ էր զգում ընկնելու պահին:
«Դա տարօրինակ պահ էր՝ քիչ վախ, շատ գիտակցում եւ մի քիչ տխրություն: Ադրենալինը ես զգացի, երբ կարողացա բարձրանալ ժայռը… Ընդհանուր առմամբ շատ ուրախ էր»,- խոստովանել է դերասանը:
Not to sound dramatic, but this is the day I nearly died. Took a pretty good fall climbing with @AlexHonnold at Red Rock. Looked up and within seconds the rope was being cut by the rock while I dangled some 600 ft in the air. I remember looking down at the ground below.