"Thirty Seconds to Mars" ռոք խմբի լիդեր Ջարեդ Լետոն իրեն Հիսուս Քրիստոս է համարում: Նա ապշեցուցիչ կոլաժ է հրապարակել, որում հանդես է եկել Հիսուս Քրիստոսի կերպարով: 

 

Ռոք երաժիշտն արդեն վաղուց երկար մորուք և մազեր է պահում: Երկրպագուներից շատերը հետաքրքրվում էին, թե ինչու երգիչը չի փոխում իր իմիջը: Եվ ահա, նա որոշեց բացատրություն տալ իր ոճական նախասիրությունների մասին. սոցցանցի իր էջում նա հրապարակեց ֆոտոկոլաժ, որում իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ: Իր աղմկահարույց նկարի տակ Լետոն թողել է հետևյալ գրությունը. «Նորաձևությունը կարող է դադարել ոճային լինելուց, սակայն ոճը երբեք չի դադարում նորաձև լինել»: 
 

Ջարեդի էջին բաժանորդագրվածներից շատերը բարկացան այդպիսի նմանեցման պատճառով և երաժշտին մեղադրեցին իր անձի սրբացման մեջ: Ռոք երաժիշտը, սակայն, շարունակում է լռել` ակնարկելով, որ մտադիր չէ հերքել Մեսիայի հետ իր աստվածային նմանության փաստը: 

 

джаред лето фото