Ամերիկացի դերասան և երաժիշտ Ջարեդ Լետոն 12 օր, առանց հեռախոսի ու որևէ կապի միջոցների, անցկացրել է անապատում՝ անտեղյակ լինելով աշխարհը ցնցած կորոնավիրուսի համաճարակի մասին։
 
 
«O՜ , 12 օր շարունակ ես լուռ մեդիտացիայի մեջ էի անապատում։ Ես ամբողջապես առանձնացել էի՝ առանց հեռախոսի և կապի այլ միջոցների։ Վերադառնալով՝ երեկ ես արդեն քայլում էի միանգամայն այլ աշխարհում, որն այլևս երբեք նույնը չի լինի»,֊ Ինստագրամի իր էջում գրել է Լետոն։