Ամերիկացի միայնակ ժայռագնացը, որն օգտագործում էր առանց համապատասխան հանդերձանքի մագլցելու տեխնիկան, Մեքսիկայում ընկել է ժայռից և զոհվել է: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
31-ամյա Բրեդ Գոբռայթը իր ընկերոջ՝ Էյդան Յակոբսոնի հետ, Էլ Պորտերո Չիկո ազգային պարկում մագլցել են ժայռն ի վեր, սակայն պարանները նրանք լավ կապած չեն եղել:
Յակոբսոնի խոսքերով՝ վերելքի ժամանակ նա հանկարծ ճայթուն է լսել, ինչից հետո երկու ժայռագնացներն էլ պոկվել են 300 մետր բարձրությունից և ցած են ընկել: Յակոբսոնն ընկել է թփերի մեջ և ողջ է մնացել, սակայն Գոբրայթը տեղում մահացել է:
Ժայռագնացի մտերիմներն ու ընկերները սոցցանցերում իրենց ցավակցություններն են հայտնել նրա ընտանիքին: Նրան որպես շատ բարի և դրական մարդ են բնութագրել:
Բրեդ Գոբրայթը աշխարհում լավագույն ժայռագնացներից մեկն էր համարվում: 2017 թվականին նա արագության համաշխարհային ռեկորդ էր սահմանել՝ Յոսեմիտ ազգային պարկում 2 ժամ 19 րոպե և 44 վայրկյանում բարձրանալով Էլ Կապիտան ժայռն ի վեր: