Կատակերգու Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից բաժանվելուց հետո առաջին անգամ կատակել է այդ թեմայով։ «Ирония весны» իր համերգի ընթացքում նա հանդիսատեսի առաջ կատակերգական իրավիճակ է խաղացել՝ ակներեւաբար ցուցադրելով՝ որքան կոպիտ է իր հետ վարվել նախկին ամուսինը։
«Հիշում եմ՝ մի անգամ ասում եմ նրան. «Սիրելիս, նախատիր ինձ, ես կերել եմ վեցից հետո»։ Նա ասում է. «Այրվիր ամոթից, ճարպոտ հրեշ»։ Ամուսնալուծության ընթացքում ինձ մի տապակ է մնացել, որի շնորհիվ ես վերցրի ամբողջ մնացածը»,- Ստեպանենկոյի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ամուսնալուծության պատճառը հասարակ է անվանել։
«Եկա տուն, իսկ ամուսինս սիրուհու հետ է։ Եվ երկուսի աչքերն էլ այնքան խորամանկ են։ Գնացի խոհանոց. հաստատ, ամբողջ կոմպոտը խմել են։ … Ես կարծում էի, թե նա լքել է ինձ, բայց նայեցի հայելու մեջ ու մտածեցի. «Էհ, կորցրել է։ Կինը սպիրտ չէ. բաժանվածն ավելի թույլ չի դառնում»»,- եզրափակել է արտիստը։
Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել են 2018թ.-ի նոյեմբերին՝ 33 տարվա ամուսնությունից հետո։ Պաշտոնապես չի հաղորդվում բաժանման պատճառի մասին։