Դերասան Բրեդ Փիթը ստացել է BAFTA կինոմրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարում իր դերի համար։
Նա չի կարողացել գալ Լոնդոն՝ մրցանակը ստանալու համար և իր ելույթը փոխանցել է իր գործընկերոջ՝ Մարգո Ռոբիի միջոցով: Դերասանը չի կարողացել զսպել իրեն և կատակել է Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու մասին:
«Հե՛յ, Բրիտանիա, դու այժմ մենակ ես, բարի գալուստ ակումբ», – մեջբերում է RadioTimes-ը: «Նա մրցանակը կկոչի Հարի, քանի որ շատ ուրախ է, որ այն կուղևորվի ԱՄՆ», – հավելել է Ռոբին:
Նրա կատակը Brexit-ի և արքայազն Հարիի ու նրա կնոջ' Մեգան Մարքլի հեռանալու մասին լսել են թագավորական ընտանիքի ավագ անդամներից արքայազն Ուիլյամը և նրա կինը' Քեյթ Միդլթոնը, որ գտնվել են դահլիճում: