Aysor.am-ը գրում է.
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգը համարվում է Հոլիվուդի ամենանախանձելի և ամուր զույգը: «7days»-ին տված հարցազրույցում Փիթը պատմել է իր մեծ ընտանիքի մասին: Նա խոստովանել է, որ Անջելինային հերոս է համարում:
«Էնջին, իսկապես համառ է: Ես երբեմն, գիտեք, պառկում եմ բազմոցին, իբր հոգնել եմ, իսկ նա շարունակում է շարժվել, էներգիա ճառագել: Եվ ես մտածում եմ՝ հեյ, տղա, իսկ դու ինչո՞ւ ես հանգստանում: Եվ վիրահատության պատմությունը. առաջինը հարված հասցնել հիվանդությանը, հարձակում գործել ու հետո ուժ գտնել այդ մասին բոլորին պատմելու, որպեսզի օգնես նրանց, համոզել կանանց չվախենալ: Միթե սա հերոսություն չէ: Նա հերոս է, իսկական հերոս»,-ասել է Բրեդ Փիթը: