Տատյանա Բրուխունովան՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հինգերորդ կինն, իրեն աստղ է համարում, գրում է Dni.ru-ն՝ նշելով, որ նա սիրում է միայն գովասանք ու շողոքորթություն։ Պարբերականը կարծում է, որ 74-ամյա Պետրոսյանի կնոջ հետ կարելի է խոսել միայն մազերի համար դիմակների, դիետայի, կոսմետոլոգիական պրոցեդուրաների, սիրելի ռեստորանների ու գրքերի մասին։ Մնացած ամեն բան նա աննրբանկատ է համարում։ Եվ նույնիսկ ձգտում է չհիշատակել ամուսնու անունը։
Նրա Instagram-յան էջի հետեւորդներից մեկը հերթական ուղիղ եթերի ընթացքում անզգուաշաբար հարցրել է այն մասին, թե քանի ամսական է նրա նորածին երեխան։ «Դա անձնական հարց է, ոչ ոքի չի վերաբերում»,- ասել է Բրուխունովան ու արգելափակել հարց հնչեցնողին։
Տատյանան պարզաբանել է, որ երկար ժամանակ լուրջ ճնշում է զգացել։ «Եղել են ե՛ւ վիրավորանքներ, ե՛ւ սպառնալիքներ, փողոցներում ինձ կողմնակի անձիք էին մոտենում։ Միայն թե հետո ես իմանում էի, որ նրանց վճարում են ինձ հալածելու համար։ Վարկաբեկվել են, ինչ արած»,- պատմել է հայտնի արտիստի կինը։
Տատյանա Բրուխունովան 43 տարով երիտասարդ է ամուսնուց, 24 տարով՝ նրա դուստր Վիկտորիա Պետրոսյանինց եւ ընդամենը 5 տարով մեծ Պետրոսյանի առաջին թոռանից։