40-ամյա Կամիլա Պրինսը երկար տարիներ երազել էր հայտնվել բրազիլական կառնավալում։ Այժմ նրա երազանքն իրականություն է դարձել։
Կամիլան 11 տարեկան էր, երբ առաջին անգամ գիտակցեց, որ իրականում ցանկանում է կին լինել։ Այդ ժամանակ նա մյուս տղաների հետ հետևում էր կառնավալին։
Երեկ Բրազիլիայում կայացավ ամենամյա հայտնի կառնավալը, որին մասնակցել է նաև Կամիլան։ Նա մոտ 3 ժամ պարել է երաժիշտների դիմաց, հայտնում է cosmo-ն։
«Ես չափազանց հուզված եմ, քանի որ սա վկայում է այն մասին, որ մեր նմանները կարող են լինել ամենուր։ Մենք կարող ենք պարել երաժիշտների դիմաց և նույնիսկ ունենալ սամբայի՝ մեր սեփական դպրոցները։ Շուտով այստեղ ուրիշ տրանսգենդեր աղջիկներ կլինեն։ Նրանց համար այս ճանապարհն ավելի դյուրին կլինի, քան ինձ համար էր»,- ասել է Պրինսը։
Նշենք, որ Բրազիլիայում տրանսգենդեր լինելը դեռ արգելված է։ 2019 թ․-ին 124 տրանսգենդեր անձ է սպանվել Բրազիլիայում։