Աշխարհահռչակ աստղեր Քիմ Քարդաշյանը, Անգելա Սարաֆյանը, Քրիստիան Բեյլը, Թերի Ջորջը և այլք մասնակցել են «Խոստում» ինստիտուտի շնորհանդեսին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում: 

Ինստիտուտը հիմնադրվել է համանուն ֆիլմի հասույթով և ուղղվելու է մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրմանը:

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր «story» բաժնում հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի լուսանկար և նշել. «Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայկական «Խոստում» ինստիտուտն իր աշխատանքները սկսեց այսօր երեկոյան»:

Ամերիկյան լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են ինստիտուտի հիմնադրման երեկոյի հանդիսավոր միջոցառումը՝ աշխարհահռչակ աստղերի մասնակցությունը համարելով լուրջ աջակցություն կառույցի գործունեությանը: