Տանջալից դիետաները, ինտենսիվ մարզումները եւ քաշի նվազեցման վիրահատությունները շուտով անցյալում կմնան: Դրանց կփոխարինեն օգտակար բակտերիաներով հաբերը: Այս մասին հայտարարել են Հարվարդի համալսարանի մասնագետները, հաղորդում է The Daily Mail-ը:
Նման հաբ մշակելու գաղափարը ծնվել է քաշի նվազման վիրահատությունից հետո, որի հետեւանքով տեղի է ունենում աղիների ֆլորայի փոփոխություն: Հենց այդ պատճառով է ախորակի կորուստ արձանագրվում, գրում է «РБК»-մ:
Գիտնականները ենթադրում են, որ նման բակտերիաների օգտագործման պարագայում արդյունքն ավելի մեծ կլինի: Բակտերիան արտադրում է այնպիսի միացություններ, որոնք արագացնում են մետաբոլիզմը: