Նիհարելը կարող է պաշտպանել մարդուն քաղցկեղածին հիվանդություններից: Այսպիսի եզրակացության են հանգել Ամերիկյան ուռուցքաբանական համայնքի մասնագետները՝ հաղորդվում է EurekAlert! պորտալում:
Գիտնականները վերլուծել են 180 հազար 50 տարեկանն անց կանանց տվյալները: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր կորցրել են 2-4,5 կգ քաշ, 13%-ով քիչ են հիվանդացել քաղցկեղով: Ընդ որում՝ 4,5-9 կգ քաշի կորստի դեպքում ուռուցքի ի հայտ գալու ռիսկը նվազել է 16%-ով, իսկ 9 կգ-ից ավելիի դեպքում՝ 26%-ով: