Բրիտանացի երգչուհի Ադելը, որը նախկինում բավական թմբլիկ էր, անցյալ տարվա ընթացքում զգալիորեն նիհարել է:

 

Նա «Օսկար-2020»-ից հետո Բեյոնսեի երեկույթում ցուցադրել է նոր կազմվածքը: Ադելը լուսանկարվել է լեհ հեռուստահաղորդավարուհի Կինգա Ռուսինի հետ:

«Անկեղծ ասած, ես նրան չճանաչեցի. նա նիհար է, ինչպես ստորակետ»,- Instagram-ում աստղի հետ համատեղ լուսանկարին կից գրել է Ռուսինը:

Ադելը կորցրել է 45 կգ՝ հրաժարվելով խորտիկներից և նվազագույնի հասցնելով ածխաջրերի ընդունումը: