Հիփ-հոփ կատարող Քարդի Բին շարունակում է երկրպագուներին զարմացնել իր յուրօրինակ ու բաց հանդերձանքով։ Այս անգամ նա տեսանյութ է տեղադրել, որում նոր կերպարով է․ շատ նեղ ու փոքր տոպ եւ թափանցիկ լեգինսներ: Այս տեսքով երգչուհին իր սիրելիի՝ ռեփեր Օֆսետի հետ մասնակցել է երեկույթի։
«Ես չգիտեմ, թե ինչպես եմ երեկ ողջ մնացել, քանի որ շատ եմ խմել», - իր Instagram-ի stories բաժնում խոստովանել է երգչուհին:
Երգչուհին հպարտանում է իր մարմնով եւ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում այն ցուցադրում է՝ հիմնականում մերկ հագուստով։ Ստորեւ կտենեք ընդամենը մի քանիսը։