Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տոպ, կաշվե շրջազգեստ։ Իջինն արձակել է մազերը ու նախապատվություն տվել վառ շպարին. երգչուհին դիմահարդարման ընթացքում հաճախ է կարմիր շրթներկ ընտրում։ Կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Երբ հավերժ կարելի է նայել լուսանկարին»։

 

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կարմիր բոդի էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու արտահայտիչ շպար ընտրել. շուրթերը ներկված էին կարմիրով։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկներն ու մատանիները։ «Պատրա՞ստ ես այրվելու»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին, իսկ հետեւորդները հիացել էին նրա գեղեցկությամբ ու շտապել հաճոյախոսություններ անել։