Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր անկեղծ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին շքեղ, փայլերով զարդարված հագուստ է կրում։ Այն առանձնանում է էքստրեմալ լանջաբացվածքով։ Լիլին արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղն ու նուրբ վզնոցը։
Հիշեցնենք` օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին սիրելիի հետ էր։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Լիլին գրավիչ կերպար էր ընտրել. նա կապույտ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկ կոշիկները։ Լիլին վառ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Կյանքը գեղեցիկ է։ Սիրում եմ քեզ, իմ տղամարդ»։