06:56
Աշխարհի ամենագեղեցիկ կինը մասնակցել Է ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին

Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է Alexandre Vauthie ֆրանսիական բրենդի նոր հավաքածուի շնորհանդեսին Փարիզում կազմակերպված Բարձր մակարդակի նորաձեւության շաբաթի շրջանակում:

Ցուցադրությունից տեսագրությունը նա ներկայացրել Է իր Instagram-ում:

 

Կադրերում երեւում Է, որ Հադիդը հարթակ Է դուրս եկել փայլուն շերտագծով ճերմակ կոստյումով՝ ազատ ձեւվածքի տաբատով եւ պիջակով, որը հագել Էր մերկ մարմնին: Մոդելի կերպարը համալրված Էր նավ-կոշիկներով, ոճաբաններն աղջկա մազերը փունջ Էին հավաքել:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս