Օրերս Նյու Յորքում Ստելլա ՄքՔարթնին շքեղ ընդունելություն էր կազմակերպել իր նոր հավաքածուն ներկայացնելու առիթով: Ապրանքանիշի ընկերները և երկրպագուները ժամանել էին գնահատելու դիզայների նոր գործերը և փայլելու “Stella McCartney”-ի սեփական նմուշներով:
Երեկոյի հյուրերից էին դերասանուհի Էմբեր Հերդը, Լիվ Թայլերը, Մեգի Ջիլենհոլը, Էմմի Ռոսսումը, Լյուսի Լյուն, թոփ-մոդելներ Հելենա Քրիսթենսեն, Կարա Դելեվինը, Ջորդան Դալլը, Լիա Կեբեդեն և այլ հայտնիներ: Առաջարկում ենք դիտել աստղերի լավագույն կերպարները: