Երեկ՝ DoubleTree by Hilton հյուրանոցում տեղի ունեցավ դիզայներներ Մանուկ Ալեքսանյանի և Թամարայի «MANUK ALEKSANYAN.TAMAR»հավաքածուի ցուցադրությունը:
Հավաքածուի դեմքը Նադեժդա Սարգսյանն էր, որն անակնկալ էր բոլորի համար։ Հավաքածուից գեղեցիկ զգեստներ ներկայացրեցին նաև մոդելներ Շուշան Երիցյանը, Աննա Գրիգորյանը, Սեդա Բաղդասարյանը և ուրիշներ:
Ցուցադրության հյուրերի թվում էին Լուսինե Թովմասյանը, Արևիկ Ուդումյանը, Մայա Պողոսյանը, Արամ Նիկոլյանը, մոդելներ Անահիտ Հարությունյանը, Սյուզի Սեդրակյանը:
Լուսանկարները՝ «ԿամոԲլոգ»-ի