Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր Instagram-ում հրապարակել է հերթական շպագատը, որը «ամանորյա» է անվանել: Լուսանկարում արտիստուհին կերպարանք է ընդունել բաղնիքում։ Պարուհու վրա հագուստից գրեթե ոչինչ չկա, իսկ բաց երանգի բարակ թելերով վարտիքն էլ, ասես, ձուլվում է մաշկի հետ։ Մարմնի ինտիմ մասերը Վոլոչկովան ծածկել է կեչու տերեւներով։
«Նախատոնական շպագատ։ Փորձել եմ իմ ռուսական բաղնիքում։ Բաղնիքի արվեստին ինձ սովորեցրել է հայրս, երբ 13 տարեկան էի։ Իսկ շպագատ ես նստեցի ոչ միանգամից․ դրա համար պահանջվեց տարիների ամենօրյա ու բազմաժամ աշխատանք։ Որպեսզի շպագատը լինի այսքան սլացիկ, նախ անհրաժեշտ է ձեր մարմինը համապատասխանեցնել դրան: Ֆիզիկապես շատ աշխատեք եւ չուտելու համար կամքի ուժ դրսեւորեք։ Ձեր բաղնիքն անուշ լինի, իսկ ինձ՝ Զելենոգրադում վաղվա բարեգործական ներկայացումից առաջ, լավ փորձ», - գրել է Վոլոչկովան։