Երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն ավել են Մալդիվյան կղզիներում։ Արփին ու երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնությունից հետո այնտեղ են անցկացնում մեղամիսը։ Կադրում Արփին բաց գույնի զգեստ է կրում, լայնեզր գլխարկ, ինչպես նաեւ ծղոտե պայուսակ։ Նա նախապատվություն է տվել մեղմ շպարին, իսկ մեկնաբանությունների հատվածում օգտագործել է «ներդաշնակ եղիր քեզ հետ» հեշթեգը։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արփին պատկերված էր ամուսնու հետ։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված էր։ Ամուսինները կրում էին սպիտակ վերնշապիկներ։ Կադրն արվել էր ծովի ֆոնին։ Հրապարակմանը կից Արփին օգտագործել էր «#Քո կողքին» հեշթեգը։