Միհրան Ծառուկյանն ու Արփին, որոնք օրերս են ամուսնացել, մեղրամիսն են անցկացնում Մալդիվներում։
Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։ Աստղային զույգը ջերմ գրկախառնված է։ Ամուսինները կրում են սպիտակ վերնշապիկներ։ Կադրն արվել է ծովի ֆոնին։ Հրապարակմանը կից Արփին հեշթեգներում նշել է «#Քո կողքին», ապա նշել Միհրան Ծառուկյանին։