Քիմ Քարդաշյանը մասնակցել է 7 Hollywood ամսագրի նոր համարի նկարահանումներին․ ռեալիթի-շոուի աստղը կերպարանափոխվել է լեգենդար Էլիզաբեթ Թեյլորին՝ փորձելով 60-70-ականների ոճով մի քանի վառ զգեստներ, ներառյալ խորը դեկոլտեով զգեստներ:
Mrs. West is featured in the upcoming issue of @7Hollywood_Mag, wearing @ManfredTMugler. Stay tuned for the issue, coming soon!
Նկարահանումների վրա աշխատել է հայտնի դիզայներ, անկրկնելի Թյերի Մյուհլերը, որին Քիմը պաշտում է։ Եթե հիշում եք, MET Gala 2019-ի համար հենց նա էր ընտրել ֆրանսիական հայտնի նորաձեւության տան «թաց» զգեստը։ Ինչպես պարզվել է, Քիմի ընտրությունն այն ժամանակ հավանության չէր արժանացրել նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, որը կնոջ հանդերձանքը չափազանց սեքսուալ էր համարել։
Այդուհանդերձ Քիմի առջեւ արգելքներ դնելն անիմաստ է։ Նույնիսկ Քանյեի պարագայում։ Նա ակնհայտորեն ունի իր կարծիքը, թե ինչ եւ ինչպես պետք է անել։ Եվ դատելով նրանից, թե ինչպես է նա հաջողության հասել, նրա ընտրությունը եւ ուղենիշները միշտ անսխալ են: Դե, կամ գրեթե միշտ...